BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հրայր Թովմասյանը Լևոն Զուրաբյանի համար դասախոսություն կկարդա

Հրայր Թովմասյանը Լևոն Զուրաբյանի համար դասախոսություն կկարդա
12.03.2014 | 17:43

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսեց այսօր ընդունված «Գովազդի մասին» երկու օրենքների մասին՝ վերստին հիշեցնելով, որ դա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի բիզնեսի համար է ծառայելու: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մոտենալով ամբիոնին, հայտարարեց, թե տպավորություն ունի, որ ոչ թե չորեքշաբթի է, այլ երեքշաբթի, երբ ինքն այդ հարցի մասին ամբիոնից խոսում էր ու կրկնեց այն, ինչ երեկ էր ասել: Պատասխանից հետո Զուրաբյանը հայտարարեց, որ երբ կառավարությունը ոչինչ չունի ասելու, ուղարկում է Հրայր Թովմասյանին, այնուհետև շարունակեց իր դիտարկումները օրենքի առնչությամբ: Նախարարը էլ չդիմացավ և հայտարարեց, որ պատրաստ է հատուկ Լևոն Զուրաբյանի համար դասախոսություն կարդալ: Սա Զուրաբյանի դուրը չեկավ և նա տեղից բարձր արձագանքեց, «գործին» խառնվեց պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ իր մասով ռեպլիկ անելով:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ